Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, ( այսինքն` օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին:
18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին: Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:
Կլաուսին: Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: