
Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը նշելուց բացի, Ստեփանակերտում տոնական միջոցառումներ են նախատեսված` նվիրված Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրմանը: “Ժողովուրդի” տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ պաշտոնատար մի խումբ անձինք մեկնելու են Արցախ`տոնը նշելու: Տեղեկություններ կան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կմեկնի Արցախ: Հետաքրքիր է` արդյոք կհանդիպեն երկու նախագահները: Թերթը հավելում է, որ Սերժ Սարգսյանը մշտապես Արցախ է մեկնում անձնական ինքնաթիռով:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում