Հրապարակ. Գյումրին դառնում է հեղափոխական քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նախախորհրդարանն այսօր Գյումրիում անցկացնելու է հանրահավաք: Հիշեցնենք` նախօրոք հայտարարվել էր, որ այդ միջոցառումը կանցկացվի Երևանում` Շուշիի ազատագրման և Մեծ հայրենականի օրվա առիթով: Հետագայում պարզվեց, որ նախախորհրդարանն այդ միտինգն անցկացնում է համակարգի դեմ հուժկու բողոքի ակնկալիքով, որոշ գնահատականներով` Երևանի ավագանու ընտրություններից հետո սպասվող բողոքի ալիքը գեներացնելու համար: Երրորդ “ընթերցմամբ”, հանրահավաքը տեղափոխվեց Գյումրի: Ինչո՞ւ Գյումրի` հարցրինք նախախորհրդարանի քարտուղարության անդամ, միտինգի կազմակերպիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին:
 “Մենք պայքարում ենք մեր պատկերացումները կյանքի կոչելու համար, վերջին մեկ տարում նախախորհրդարանը տարբեր ուժերի հորդորում է համատեղ իրականացնել այդ ծրագրերը, մենք չենք լսվում նրանց կողմից: Իսկ Գյումրիում, որովհետև այստեղ այս իշխանությունները փորձեցին “խփել” թվեր, սակայն գյումրեցին չթողեց, գնում ենք այդ “խփած” թվերի հետևից, որովհետև գյումրեցին քաղաքականապես ակտիվ ու գրագետ է”: Կարծես նախապես ցանկանում էիք Երևանո՞ւմ անցկացնել: “Այո, սակայն պարզվեց, որ ընդդիմադիր մեկ այլ ուժ նույն ժամին, նույն վայրում միջոցառում է անցկացնելու` այդ պատճառով”: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում հավաք է անելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: 
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Գյումրիից, մարդ կհավաքվի՞, հնարավո՞ր է “զորավար” Վովա Գասպարյանի` Գյումրին ապակրիմինալացնելու ջանքերը թույլ չտան, որ բազմամարդ լինի: “Այս ռեժիմի օրոք ոչ մի օգտակար բան ժողովրդի համար արվել չի կարող, մենք աշխատում ենք շատերին իրազեկել, չնայած չեմ կարծում, որ շատ մարդ լինի, ինչ էլ լինի, բավարար է, հետագայում ավելին կլինի”: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին էլ նախախորհրդարանը պատրաստվում է Երևանում բողոքի ակցիա կազմակերպելե,- գրել է “Հրապարակը”:




Լրահոս