Ո՞վ է մրոտում Տարոն Մարգարյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը երեկ արձագանքել է մեր այն հրապարակմանը, որում անդրադարձել էինք համայնքի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամները 54 ծառայողական հնամաշ ավտոմեքենաների պահպանման վրա ծախսելու խնդրին: Քաղաքապետարանի աշխատակազմը փորձել է մեր հրապարակումը ներկայացնել իբրեւ իրենց անհիմն մրոտելու փորձ: Ախր, ինչպես այս մարդկանց բացատրես, որ իրենց մասին մենք չենք էլ հիշի, եթե իրենք չմսխեն համայնքի միջոցները:

Հետաքրքիր է` ի՞նչ տնտեսական անհրաժեշտությամբ է Երեւանի քաղաքապետարանը համայնքի միջոցներով 12 վարչական շրջաններում 54 հատ ծառայողական մարդատար ավտոմեքենաներ պահում: Ինչո՞ւ պետք է համայնքի միջոցներից 20 տարեկան «Գազ 31»-ի պահպանման համար 550 հազար դրամ ծախսվի, մյուս ավտոմեքենայի վրա՝ 1 միլիոն կամ 800 հազար դրամ, եւ այսպես շարունակ: Ինչպես այս մարդկանց բացատրես, որ աշխարհի ամենամեծ քաղաքների կառավարիչներն անգամ իրենց թույլ չեն տալիս այն ճոխությունները, որոնք հատուկ են Երեւանի քաղաքապետարանին: Հիմա ով է մրոտում Տարոն Մարգարյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս