«Իրատես de facto» թերթը գրում է. «2016-ի քաղաքական տարին բավականին ուշագրավ է լինելու: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ կշարունակեն «պատժվել» այն պաշտոնյաները, որոնք իրենց «լավ չեն պահել» հանրաքվեի ժամանակ: Ասել է՝ ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոնին:
Քաղաքական ուժերի համախմբումը եւս մեր աղբյուրը հավանական համարեց. ՀՅԴ-ին վերջապես կտրվեն բաղձալի պաշտոնները, ներիշխանական կուլիսներում էլ մեծ անակնկալների պետք է սպասել: Ինտրիգները կհասնեն գագաթնակետին, քանի որ տարին նախընտրական է: Այնպես որ, որոշ պաշտոնյաներ տոնական մաղթանքներում հաստատ չեն մոռանա Աստծուն՝ խնդրելով նրանից իրենց «աթոռը» պինդ պահել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: