Հանքավանում սպանված եղբայրների հայրը ԱԺ պատգամավորին է մեղադրում. սպանությունը կանխամտածվա՞ծ էր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանցի հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի որդիների՝ Վահե եւ Վարդան Գալստյանների եւ նրանց ընկերոջ՝ Արմեն Հովհաննիսյանի քառասունքի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 25-ին։ Ճակատագրի բերումով այսօր նաեւ Վահե Գալստյանի ծննդյան օրն է։ Վահեն երեք մանկահասակ երեխաների հայր էր։ Այս մեկ ամսում սպանության վարկածը չփոխվեց։ Տղաները վիճաբանության մեջ են մտել անտառապահ Սեփոյանի հետ Հանքավանի իրենց պատկանող ժամանցային գոտում՝ մի երկու ծառ հատելու համար, վեճը վերածվել է ծեծկռտուքի, անտառապահը ծեծվել է եւ ծանր վիճակում հայտնվել Երեւանի հիվանդանոցներից մեկում: Անտառապահի որդին էլ՝ Հայրապետ Սեփոյանը, լսելով այս մասին, վերցրել է ինքնաձիգը եւ կրակահերթ բացել եղբայրների ուղղությամբ։

Սակայն այս վարկածին չի հավատում սպանվածների հայրը՝ Ֆրունզ Գալստյանը։ Նա վստահ է, որ իրավապահների առաջ քաշած «հոր թասիբին կանգնելու» վարկածը սխալ է, եւ կատարվածը կանխամտածված, կազմակերպված հանցագործություն է: Նա կատարվածի համար մեղադրում է ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանին։ Ֆրունզ Գալստյանը պատմում է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 18:35-19:05-ի սահմաններում անտառապահ Գագիկ Սեփոյանն իրեն ուղեկցող անձանց հետ եկել է տարածք եւ վեճի բռնվել նրա որդիների հետ: Գալստյան եղբայրներին զայրացրել է այն փաստը, որ կտրատվել են երեք հարյուրից ավելի մատղաշ ծառերի եւ տունկերի բներ: «Ավագ որդիս` Վահեն, պահանջել է անտառապահից կտրտված ծառերի թվաքանակի չափով գարնանը նոր ծառեր տնկել, եւ այդպիսով խաղաղորեն բաժանվել են: Ժամը 18:58-ին՝ անտառապահի եւ նրա խմբի հեռանալուց մոտ 5-6 րոպե առաջ, անտառապահի որդին` մարդասպանը, զանգել է իր մորաքրոջ որդուն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Քոչարյանին, եւ նրանից ստացել է հանձնարարություն: 19:07-08-ի սահմաններում մարդասպանը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ խուժել է սեփականության մեր տարածքի մուտքի արգելափակոցից ներս, ԱԿՍ տիպի ինքնաձիգով նպատակային նշանառությամբ, 15 վրկ. տեւողությամբ կրակ է բացել իմ որդիներ Վահեի եւ Վարդանի վրա, մահացու վիրավորելով Վարդանին եւ ոտքի ազդրից վիրավորելով  մեքենայի մեջ նստած Վահեին»: Ֆրունզ Գալստյանը վստահեցնում է, որ սպանությունից մեկ րոպե անց մարդասպանը կրկին զանգել է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Քոչարյանին՝ հայտնելով, որ ամեն ինչ վերջացել է։ Այս ամենին ականատես է եղել Սոլակ գյուղի բնակիչ Էդոն, որն էլ զանգահարել է շտապօգնություն: «Նա եւ իր մորաքրոջ որդին այդ պահին մի փոքր հեռու՝ ծառերի ետեւում, կանգնած են եղել մեքենայով,- ասում է Ֆրունզ Գալստյանը,- մարդասպանը, բարեբախտաբար,  նրանց չի նկատել, այլապես նրանց էլ կգնդակահարեր»: Ոստիկանությունը տեղ է հասել մեկ ժամ անց, իսկ շտապօգնության մեքենան՝ 1,5 ժամ անց, երբ արդեն երեք երիտասարդները մահացած են եղել։ «Եթե ժամանակին օգնություն ցուցաբերվեր, գուցե տղաներիս ընկերը կփրկվեր»,- ասում է որդեկորույս հայրը…

Ես տարածք գնելու առաջարկ Վահեին չեմ արել։ Ֆրունզ Գալստյանի որդիներն ինձ շատ հարազատ մարդիկ են։ Վահեն իմ հարազատ եղբոր ընկերն է եղել, մենք նման խոսակցություն չենք ունեցել առքուվաճառքի մասին։ Վահիկը նաեւ իմ կորուստն է, առաջին դասարանից մինչ օրս եղբայրս նրա հետ է եղել»։ Ճի՞շտ է, որ Հայրապետ Սեփոյանը Ձեզ զանգել է սպանությունից առաջ եւ հետո։ «Ոչ, ես մարդասպանների հետ կապ չունեմ։ Իսկ թե ինչու է տղաների հայրը նման բաներ ասում, ես չգիտեմ»,- ասաց ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս