Հրապարակ. ԲՀԿ-ի ղեկավարները ընտրության չեն գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հետաքրքիր օրինաչափությամբ` համապետական վերջին 2 ընտրություններին հայաստանյան երկրորդ քաղաքական ուժը համարվող “այլընտրանքային” ԲՀԿ-ի իրական առաջնորդները` երկու առաջին դեմքերը և մոդերացիոն առաջնորդը չեն մասնակցել: Խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է: Նախագահական ընտրություններին Ծառուկյանը մեկնել էր Հայաստանից, Երևանի ընտրություններին բախտը ժպտացել էր նրան, նա ընտրող չէր` Աբովյանից լինելու պատճառով, չնայած բոլորի ներկայությամբ կատակել էր, թե ընտրելու է Արմեն Երիցյանին: Վարդան Օսկանյանը երկու ընտրությունների ժամանակ գտնվել է Երևանում, սակայն չի մասնակցել: Նա պետք է քվեարկեր Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում, սակայն չի գնացել քվեարկության: Իսկ Ռ. Քոչարյանը, որը ոչ միայն ԲՀԿ հոգևոր հայրն է, այլև համատեղելիությամբ ՀՀ երկրորդ նախագահը, 2 համապետական միջոցառումների ժամանակ էլ մեկնել է արտերկիր:




Լրահոս