Մխիթարյանը կարող է նոր պայմանագիր ստորագրել «Բորուսիա»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է իր ներկայիս ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրմանը:

Bild-ը հայտնում է, որ դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցություններ է վարում Հենրիխի հետ: Կողմերը տարաձայնություններ չունեն:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:




Լրահոս