Ժողովուրդ. Պուտինի խոսնակը Քոչարյանի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ն արդեն տեղեկացրել էր, որ ՌԴ “Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի” հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մ. Գալյուչենկոն նամակ էր ուղարկել ՌԴ նախագահին՝ նրան տեղեկացնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պուտինի անվան տակ թաքնվելով, թալանել է սեփական ժողովրդին և փոքրիկ երկրից միլիարդներ դուրս տարել: Հիմա այդ գործը գտնվում է ՌԴ գլխավոր դատախազությունում: Ի՞նչ տեղեկություններ են հասել ՌԴ նախագահին Ռուսաստանի գլխավոր դատախազության վարույթում գտնվող այդ գործի մասին:
 “Ժողովուրդ” օրաթերթի այս հարցին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը. 
-Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` մեզ ուղղված նամակի և ՌԴ նախագահի գործունեությամբ այս կերպ հետաքրքրվելու համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` փաստաթղթերի մասին, որոնք իբրև թե պահվում են ՌԴ գլխավոր դատախազությունում և կապված են նշված հաղորդագրության հետ, ուզում ենք հայտնել հետևյալը՝ այս պահին մենք այդպիսի ինֆորմացիայի չենք տիրապետում:
-Եվ ի՞նչ է պատրաստվում անել Վ. Պուտինն այս գործով:
-ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում քրեական գործերի հետաքննությունը և գործունեության ստուգումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, նրանց բիզնես կապերի և հնարավոր կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: Այդ հարցով ամբողջությամբ պատասխանատու է և զբաղվում է հետաքննական մարմինը և, ինչպես դուք ճիշտ նկատել եք, ՌԴ գլխավոր դատախազությունը:
“Վլադիմիր Պուտինի խոսնակի պատասխանից այդպես էլ հստակ չի դառնում՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում կա՞ գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և ի՞նչ ընթացքի մեջ է: Միայն ակնհայտ է, որ ՌԴ նախագահն իր խոսնակի շուրթերով բացատրել է, որ Ռոբերտ Քոչարյանին այնքան էլ վատ չի վերաբերվում: Նա անգամ չի հետաքրքրվել՝ պարզելու՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահին հասցեագրված մեղադրանքներն իրական են, թե ոչ:

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս