«Իսլամական պետության» ահաբեկիչները գլխատել են իրենց 50 կողմնակիցներին, ովքեր համալրել են իրենց շարքերը Էր-Ռամադի քաղաքից: Այս մասին հայտնում է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ծայրահեղականները գլխատում են իրենց զինյալներին: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ահաբեկիչները գլխատել են նրանց, քանի որ վերջիններս հրաժարվել են պայթուցիկով մահապարտի գոտի կրել Էր-Ռամադիում մարտերի ժամանակ:
Նշվում է, որ բոլոր մահապատժի ենթարկվածները համալրել են ահաբեկիչների շարքերը գլխատումից կարճ ժամանակ առաջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան