ՀՔԾ ղեկավարությունը որոշել է աշխատավայրում «տնավորվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այս տարվա նոյեմբերի վերջին պայմանագիր է կնքել «Դելտա-Դայանա» ընկերության հետ:

Ըստ այդ պայմանագրի՝ հատուկ քննչական ծառայությունը գնել է 3 փոշեկուլ եւ 2 սառնարան: Փոշեկուլներից յուրաքանչյուրը արժի 85 հազար դրամ, իսկ սառնարաններից մեկը՝ 300 հազար, մյուսը՝ 200 հազար դրամ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՔԾ ղեկավարությունը որոշել է աշխատավայրում «տնավորվել»:

Մնում է մի երկու հատ էլ երկտեղանոց մահճակալ, խոհանոցի կահույք գնեն ու հանգիստ ապրեն: Ապրուստը՝ ձրի, «տունը»՝ տաք:




Լրահոս