Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղերձն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղերձ է հղել
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.

-Հարգելի սպառողներ,
Գործընկերներ եւ բարեկամներ,
Ուրախ եմ ընձեռնված հնարավորությանը՝ շնորհավորելու ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

2015 թվականը Երևան Ջուր ՓԲԸ համար լարված ու իրադարձություններով հագեցած տարի էր` լի իրականացված ծրագրերով ու ձեռքբերումներով: Գործունեության վերջնական արդյունքները հայտնի կդառնան հունվարին, սակայն արդեն այսօր ակնհայտ է. ընկերությունը հաջողությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները՝ ի շահ սպառողի, ընկերության ու ողջ հասարակության:
Նոր տարում մենք ակնկալում ենք նոր, ավելի բարձր արդյունքներ: Առավել եւս որ գործունեության անցած 9 տարիներին դրա համար ստեղծվել է լավ հիմք: Ունենք բանիմաց, գործին նվիրված աշխատակազմ, բարձրորակ ջուր, վերակառուցվող համակարգ, բարվոք ֆինանսական վիճակ ու ներդրումային ծրագրեր: Ունենք վերադաս մարմիններ, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում համակարգի աշխատանքը: Ունենք նաեւ շուրջ 1,1 մլն սպառողներ, ովքեր կանոնավոր վճարումներով, ընկերությանը ցուցաբերվող աջակցությամբ նպաստում են առաջընթացին: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք 2016 թվականը կդարձնենք ջրառատ տարի:
Լավագույն բարեմաղթանքներով,
Գոռ Գրիգորյան՝ գլխավոր տնօրեն




Լրահոս