Արտակարգ դեպք Վարդենիսում. 26-ամյա երիտասարդը կացնով հարվածել է եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղում: ArmLur.am-ը տեղեկանում է, որ տղամարդը կացնով հարվածել է եղբորը:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Վարդենիսի բնակիչ Կարեն Ղ.-ն նշված օրը վաղ առավոտյան գնացել է Ակունք գյուղում գտնվող իր եղբոր տուն, գույքի բաժանության հարցի շուրջ սկսել վիճաբանել եղբոր հետ, ապա պահանջել իր կացինը:

Եղբոր կինը բերել է այն, տվել ամուսնուն, ով էլ իր հերթին այն փոխանցել է Կարենին: Վերջինս, վերցնելով կացինը, հարվածել է եղբորը ու հեռացել:

Դեպքից մեկ շաբաթ անց Կարեն Ղ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ապա՝ մեղադրանք առաջադրվել դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնաս պատճառելը:

Իսկ արդեն դատաքննության ժամանակ տուժող ճանաչված եղբայրը պատմել է, որ իր և ամբաստանյալի միջև բավական ժամանակ լարված հարաբերություններ են, իրենց հայրը թուղթ է գրել, որտեղ նշված է եղել ինչն է պատկանում իրեն հոր ունեցվածքից: Այդ թուղթը գրելուց երկու-երեք օր հետո գնացել է եղբոր տուն իր հասանելիքը բերելու: Վիճաբանել են, հետո ինքը զանգել և ասել է, որ բաժանվում է իրենցից առանձին ապրելու: Համաձայն է այն ամենի հետ ինչ գրվել է և պահանջում է այն ինչն իրենն է: Դրանից հետո հայրը գնացել է Ռուսաստան, իսկ ինքը գնացել է իր հասանելիքը բերելու: Բերված իրերի մեջ եղել է նաև ճակատագրական կացինը:

Ամբաստանյալն էլ իր ցուցմունքում ասել է, թե դիտավորյալ չի հարվածել եղբորը: Ինքը պարզապես փորձել է հասկանալ՝ ինչու են առանց իր իմացության գնացել իր տուն: Արդյունքում վիճաբանել են:

Արդյունքում դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կարենին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 117 հոդվածով և նշանակել պատիժ տուգանք ՀՀ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50. հազար դրամ:




Լրահոս