Մանկական և մայրական մահացության դեպքերը 2015 թվականին նվազել են: Այսօր նման հայատարարությամբ հանդես եկավ Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով այս տարի հնչեղություն ստացած մի քանի դեպքերի՝ նախարարը նշեց, որ պետք չէ մշտապես մեղադրել բժիշկներին և խախտել անմեղության կանխավարկածը:
Մասնավորապես ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքին և «Շենգավիթ» ԲԿ-ի շուրջ չպակասող աղմկալի պատմություններին՝ Ա. Մուրադյանը նշեց. «Անձեռնմխելի բուժհիմնարկ չկա: Իրավապահ մարմինները կանեն իրենց աշխատանքը: Սխալ կլինի գնահատական տալ, քանի դեռ քննությունը չի ավարտվել»: Մուրադյանը հավելեց, որ հասարակական հնչեղություն ունեցող հարցերը պետք է զգույշ քննարկել, քանի որ հաճախ անմեղ բժիշկներ են դատապարտվում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: