NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեիթ Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարին մկանային վնասվածք է ստացել կանոնավոր առաջնության չորեքշաբթի օրը կայացած «Յուտայի» դեմ խաղում:
Ինչպես հայտնում է espn.com-ը, նախորդ մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետոլիստն այնուամենայնիվ պատրաստ է խաղալ Արևելյան կոնֆերենցիայի առաջատա «Քլիվլենդ Կավալերսի» դեմ մրցավեճում:
Կարին երեկ մարզվել է, սակայն հետո չի շփվել ԶԼՄ-ների հետ, քանզի որոշել է ավելի շատ ժամանակ տրամադրել վերականգմանը: Ըստ «Գոլդեն Սթեիթի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լյուկ Ուոլթոնի խոսքերի, կալիֆորնիացիների առաջատարի առողջականը կարելի է «նորմալ» գնահատել: