ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1970 թ. ծնված Արման Գ.-ն, ով հայտնել է, որ ծեծի է ենթարկվել «Շահումյան» գերեզմանատան դիմաց գտնվող գազալցակայանում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, «Շահումյան» գերեզմանատան դիմաց գտնվող գազալցակայանում անհայտ անձը սխալմամբ նստել է Արման Գ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան, վիճաբանել և բռունցքով հարվածել նրա դեմքին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Գ.-ին վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Աշոտ Բ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.25-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: