Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհի բոլոր կաթոլիկները տոնում են Սուրբ ծնունդը: Սուրբ ծնունդը կաթոլիկների համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Ամանորը: Աշխարհի ավելի քան 145 երկրներում Սուրբ ծնունդը պաշտոնական պետական տոն է, տարվա ամենակրոնական տոներից է:

Քրիստոսի ծննդյան տոնը նշելու որոշումն ընդունվել է 431թ. դեկտեմբերի 25-ին Եփեսոսի Երրորդ տիեզերական ժողովի կողմից:

Սուրբ ծնունդից 1 ամիս առաջ սկսվում է պահքի և ապաշխարության ժամանակը: Տոնին նախապատրաստվում են դեկտեմբերի 20-ից: Դեկտեմբերի 24-ի երեկոյան, երբ երկնքում առաջին աստղն է հայտնվում, որը ազդարարում է Հիսուսի ծնունդը, սկսվում է նախատոնական շրջանը:

Կաթոլիկների համար Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է, որն ունի զուտ կրոնական նշանակություն: Որպես կանոն, Սուրբ ծննդյան նախաշեմին ընտանիքի բոլոր անդամները գնում են կաթոլիկ եկեղեցի, ապա` հավաքվում տոնական սեղանի շուրջ:

Հարկ է նշել, որ կաթոլիկների տոնական սեղանը թեթև ուտեստներից է կազմված, ոչ մի ճոխություն չեք տեսնի: Ամենագլխավոր խորհրդանիշներից են մոմերը:




Լրահոս