Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետության»՝ նավթ փոխադրող 2 հազար ավտոցիստեռն, փոխանցում է Tvzvezda-ն:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Բացի այդ, Գլխավոր շտաբում պատմել են «Իսլամական պետության» նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված վերջին ավիահարվածների արդյունքների մասին:
«Վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել է իսլամիստների 37 օբյեկտ, ինչպես նաև նավթամթերք տեղափոխող բեռնատարերի 17 ավտոշարասյուն:
Նա նաև նշել է, որ ռուս հետախույզները Իրաքի և Թուրքիայի սահմանին անօրինական նավթ տեղափոխող 12 հազար բեռնատարեր են հայտնաբերվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան