
Մայիսի 13-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակում ընկած մարդ կա. Վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 08.20-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 38 տան բնակիչ Վարդան Թադևոսյանին (ծնվ.1970թ.): Տուժածին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: