Հայտնի թուրքական թերթի գլխավոր խմբագրին ազատազրկում է սպառնում Էրդողանին վիրավորելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Hurriyet թերթի գլխավոր խմբագրին 5 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած մեղադրանքների համար:

Թերթը գրում է, որ մեղադրանքի հիմք է դարձել սեպտեմբերին հրապարակած հոդվածը Իգդիրում Քրդստանի աշխատավորական կուսակցության վրա հարձակման մասին, որի հետևանքով կուսակցության 16 անդամ զոհվեց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ստամբուլի դատարանը ձերբակալեց թուրքական Birgün թերթի 3 լրագրողի, որի առաջին էջում հայտնվել էր «Մարդասպան և գող Էրդողան» վերնագրով հոդված:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս