Անկարան մտահոգված է հայ-ռուսական ՀՕՊ համակարգերի ստեղծմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները մտահոգված են Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանական համակարգերի ստեղծմամբ: Այս մասին գրում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով երկրի կառավարության ներկայացուցչին:

Անկարան մտավախություն ունի, որ Հայաստանի պաշտպանական դիրքը «կմեծացնի տարածաշրջանում բախումների ռիսկը»:

«Հայաստանը և Ռուսաստանը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են թուլացնել Կովկասի տարածաշրջանի խաղաղությունը»,-հայտարարել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը՝ մեկնաբելով հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը:

Ընդ որում, նա նշում է, որ Թուրքիան նախկինի պես կողմ է բարիդրացիական հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս