
Երեկ՝ մայիսի 12-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Արմեն Նահապետյանը, վարելով “Գազել” մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ Տաշիր-Պիցայի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ և մի տղայի:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Մայրը տեղում մահացել է, իսկ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց: