ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վարչական տույժի է ենթարկել «Արհագ» ընկերությանը: Բանն այն է, որ նշված ընկերությունը 2015 թվականի 2-րդ եռամսյակի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը չի ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն:
Իսկ վճարողների կողմից բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններին չներկայացնելը, ինչպես նաեւ դրանք ոչ սահմանված ձեւով, աղավաղումներով անստորագիր ներկայացնելն իրենից ենթադրում է վարչական իրավախախտում:
Արդյունքում «Արհագ» ընկերության տնօրեն Վարդան Բադասյանը նոյեմբերի 3-ին վերը նշված նախարարության կողմից ենթարկվել է 100 հազար դրամ վարչական տույժի: