
Շվեդական Մալմե քաղաքում մեկնարկել է “Եվրատեսիլ-2013”-ը: 39 երկրների ներկայացուցիչներ անցել են կարմիր գորգով եւ ուղղվել քաղաքային օպերայի շենքը, որտեղ նրանց դիմավորել են տեղի իշխանության ներկայացուցիչներն ու մրցույթի կազմակերպիչները: Ավելի ուշ “Եվրաակումբ”-ում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է “Դորինաս” ռոք խումբը, որը կատարելու է բրիտանացի լեգենդար ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի երաժշտության հիման վրա գրված երգ: