Սկսվել է «Թալգրիգ» ՍՊԸ-ի լուծարման վարույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ սկսվել է «Թալգրիգ» ՍՊԸ-ի լուծարման վարույթը: Դատարանի նշված որոշմամբ կասեցվել է «Թալգրիգ»-ի գործունեությունը, գույքը պարտապանի կողմից անձամբ կառավարելու եւ տնօրինելու բոլոր իրավունքները:

Նշենք, որ 1999 թվականին հիմնադրված «Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի եւ ալյուրի արտադրությամբ ու ներմուծմամբ: Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը: «Թալգրիգ» արտադրատեսակները սովորաբար տեղական շուկայում վաճառվում էին ավելի մատչելի գներով, քան մյուս ընկերությունների համանման ապրանքները:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան «Թալգրիգ»-ին սնանկ ճանաչելու պահանջով: «Թալգրիգ»-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց ընկերությունը սնանկացել է վերը նշված բանկի գործունեության պատճառով:




Լրահոս