Թուրքիան կրկին սկանդալի կենտրոնում է. ԻՊ զինյալը բացահայտել է Թուրքիայում ահաբեկիչների պատրաստման սխեման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քուրդ զինծառայողները գերի են վերցրել «Իսլամական պետության» զինյալին: Թուրքական լրատվական գործակալության հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է համալրել ծայրահեղականների շարքերը, ինչպես նաև` որտեղ և ում հետ է ուսում անցել:

Գերեվարվածն ընդամենը 20 տարեկան է, նրա անունը Աբդուրրահման Աբդուլհադի է: Նա գերի է ընկել Սիրիայում: Ներկա պահին ջիհադիստը գտնվում է հատուկ բանտում, որտեղ են նաև այլ գերեվարված ահաբեկիչներ:

ԻՊ զինյալը համալրել է ծայրահեղականների շարքերը դեռևս 2013թ., որից հետո սկսել է ակտիվորեն մարտնչել սիրիական բանակի դեմ: Նա պատմել է, որ ուսում է ստացել թուրքական Ադան քաղաքում: Այնտեղ նրան և 59 այլ ապագա ահաբեկիչներին սովորեցրել են, թե ինչպես պետք է վարվել զենքի հետ:

«Մենք ուսում ենք ստացել Թուրքիայում այն պատճառով, որ մեր հրամանատարները ասել են, որ այստեղ առավել անվտանգ է, քան` Սիրիայում: Ռմբակոծությունների պատճառով Սիրիայում անհնար էր ուսում անցնել»,-ասել է Աբդուլհադին:

Աբդուլհադին հայտնել է, որ ինքը և մյուս գերիները զղջում են, որ համալրել են ահաբեկիչների շաքերը: «Այն, ինչ ես կարդացել եմ ԻՊ մասին և այն, ինչի հետ բախվել եմ իրականում, բացարձակ տարբեր բաներ են»,-հավելել է նա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս