Առողջապահության նախարարության ձեռքբերումներն ու բացթողումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ 2015 թվականն առանձնահատուկ էր՝ հաշվի առնելով, որ իրենց առջև նպատակ դրեցին հանրային առողջապահական ծրագրերի գերակայությունը:

Որպես կարևոր ձեռքբերում նախարարը նշեց նաև սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում մահացության դեպքերի նվազումը և այս ուղությամբ իրականացված սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որն այս տարի տվեց իր արդյունքները:

Ըստ նրա՝ լրջագույն ձեռքբերումներից մեկն էր բարձրացնել դիաբետով հիվանդներին մատակարարվող դեղահաբերի հասանելիության ծածկույթը:

Ձեռքբերումները թվարկելուց հետո նախարարը չշրջանցեց նաև բացթողումները:

«Ես կարծում եմ, որ բացթողումները հիմնականում հանրային առողջապահական ծրագրերի հատվածում են, որտեղ մենք պետք է կարողանայինք ձեզ հետ միասին, ի դեպ, իրականացնեինք իրազեկվածության բարձր մակարդակ»,- հավելեց նախարարը:




Լրահոս