Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կազմել է 482.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.83 դրամ (աճել է 2.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 718.52 դրամ (աճել է 3.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ (աճել է 0,03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 222.32 դրամ, ոսկին՝ 16,573.19 դրամ, պլատինը՝ 13,435.42 դրամ:

Դեկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

 




Լրահոս