Ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի Կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակից մի քանի տասնյակ ազատամարտիկներ ցուցապաստառներով, եռագույն դրոշներով և “Հայաստան” վանկարկումներով երթով եկել են Կառավարության շենք։ Նրանց պահանջը մեկն է՝ ազատամարտիկների համար արժանապատիվ և սոցիալապես ապահով կյանք։ 
Վերջիններս գիշերել են Ազատության հրապարակում՝ երեք օր անընդմեջ՝ ոչ նպաստավոր եղանակային պայմաններում՝ մեկ անձրևանոցի տակ։ 
Այսօր ազատամարտիկներին զորակցելու էին եկել “Բարև Երևան” դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Սանասարյանը, ՀԱԿ անդամ, ԵԿՄ նախկին փոխնախագահ աազտամարտիկ Միասնիկ Մալխասյանը։ 
Ազատամարտիկները  աշխատակցի միջոցով նամակ-պահանջ փոխանցեցին վարչապետին՝ վիրավոր և պատերազմին մասնակից ազատամարտիկների վիճակը բարելավելու պահանջով: Երթի ժամանակ ազատամարտիկներին միացավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով խոստացավ հարցը բարձրացնել ԱԺ-ում:




Լրահոս