Դոպինգ սկանդալ` ծանրամարտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 200 ծանրորդ ենթարկվել է դոպինգ ստուգման, որից 24-ի պատասխան դրական է եկել:

Սկանդալի կենտրոնում է հայտնվել ռուս ծանրորդ Ալեքսանդր Լովչևը, ով Հյուսթոնում կայացած 2015թ․ աշխարհի առաջնությունում գրանցել էր երկամարտի 264 կգ արդյունք ու գերազանցել իրանցի լեգենդար ծանրորդ Հուսեին Ռեզազադեի՝ 15 տարի անսասան մնացած ռեկորդը։

Դոպինգ ստուգումը չեն անցել Ռուսաստանի և Ղազախստանի 4-ական, Ադրբեջանի՝ 3 ծանրորդ։




Լրահոս