
Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, “ԳԱԶել-322132” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Մկրտչյանին և 1937 թ. ծնված Ռիմա Մկրտչյանին: Պատահարի հետևանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն