Վրաստանը հայտնել է, թե որ դեպքում կվերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը մտադիր չէ վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե վերջինս չվերադարձնի վրացական օկուպացված տարածքները:

Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Նա նշել է, որ մինչ կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի նախաձեռնությունը «ոչ հեռանկարային» կհամարվի:




Լրահոս