Ձմեռ պապիկին հիմա ավելի շատ եմ հավատում, քան փոքր ժամանակ. Նարինե Դովլաթյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարինե Դովլաթյանը գալիք Ամանորը դիմավորելու է բեմում` հանդես գալով ակուստիկ համերգով: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ծրագրել էր մինչեւ Նոր տարին երկրպագուներին ներկայանալ նոր տեսահոլովակով, սակայն արդեն չի հասցնի. այն հանդիսատեսի դատին կներկայացնի հաջորդ տարվա հունվարին. «Տեսահոլովակն արդեն նկարահանել ենք, հիմա մոնտաժման փուլում է: Երգի երաժշտության հեղինակը հենց ես եմ, երգն անգլերեն է, փոփի եւ հաուսի միքս, այն թարգմանաբար կոչվում է «Տարածիր լույսը»,-պատմեց Նարինեն:

12196172_1938764396347759_1572649370546637784_n

Նրա խոսքով` ինքն ունի էլի մի քանի երգեր, որոնց գործիքավորումներն արդեն պատրաստ են, մնում է կատարվեն ձայնագրությունները:
Խոսելով Ամանորի մասին` երգչուհին խոստովանեց, որ այն իր ամենասիրելի տոներից մեկն է, որը Նարինեին միշտ գրավել է իր խորհրդավորությամբ, հրաշքի սպասումով:

50cd756f134c1_medium

«Փոքր ժամանակ Նոր տարին միշտ դիմավորում էի գյուղում` ընտանիքիս հետ: Ամանորի գիշերն այնտեղ միշտ ձյուն էր գալիս, ես վազում էի դուրս, ձեռքերս պահում վեր, ու երկնքից մեծ-մեծ փաթիլներով ձյուն էր իջնում, ինձ թվում էր` թռչում եմ…Դա արդեն իսկ հրաշք էր»,- իր հիշողություններով կիսվեց Նարինեն:

10462889_1960040540886811_4848451606616717560_n

Երգչուին տոնածառի հետ կապված եւս ունի մանկությունից ստացած վառ տպավորություններ. «Մենք ընտանիքում 7 երեխա էինք, մայրիկս չէր կարողանում նախապես զարդարել տոնածառը, քանի որ մինչեւ Ամանոր ոչ մի խաղալիք դրա վրա հաստատ չէր մնա (ծիծաղում է), ուստի տոնածառը հիմնականում զարդարում էինք դեկտեմբերի 31-ի գիշերը»,-պատմեց նա:

12307364_1946586128898919_8816265472760450327_o

Երգչուհին այժմ արդեն Ձմեռ պապիկին նամակ է գրում քրոջ երեխաների հետ, իսկ սեփական ցանկությունները նա պահում է մտքում. «Ձմեռ պապիկին հիմա ավելի շատ եմ հավատում, քան փոքր ժամանակ: Մանուկ հասակում ես տեսել էի, թե ինչպես են նվերը դնում բարձիս տակ, հիմա արդեն հավատում եմ իսկական Ձմեռ պապիկին»,- ծիծաղելով եզրափակեց Նարինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս