Ինչպես են Ամանորը նշում աշխարհի տարբեր երկներում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի տարբեր երկրներում Ամանորը նշվում է տարբեր կերպ և նաև տարբեր օրեր: Չնայած եվրոպացիները0 Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

4

Օրինակ, անգլիայի բնակիչները կեսգիշերին բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար:

Ֆրանսիայում Ձմեռ պապը Պեր Նոելն է, ով այցելում է Նոր տարվա գիշերը և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ: Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Նույն կերպ են մտածում նաև ուկրաինացիները:

Germany,Hessen,Odenwald,Michelstadt Christmas market and fountain,nigh

Գերմանիան յուրահատուկ ավանդույթը ունի. հենց  սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում  հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Նման կերպ նրանք ցանկանում են նոր տարուն նորը ձեռք բերել: Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ: Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի:  Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ:  Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում:

0_a75fe_2d929fe1_XL

 

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը: Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում:




Լրահոս