
Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, թե դեկտեմբերի 31-ի գիշերն ինչ ծառայություններ են առաջարկում երևանյան ռեստորանները, և թե որքան գումար է հարկավոր` տոնական օրերը Երևանից դուրս անցկացնելու համար:
Այժմ կներկայացնենք, թե ինչ առաջարկներ են առկա Հայաստանից դուրս, և թե ինչ են նախընտրում հայերը:
Զրուցելով Հայաստանում գործող տարբեր տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ` պարզ դարձավ, որ Նոր տարին արտասահմանում դիմավորել գերադասողների մեծ մասն այդ օրերին կլինի Դուբայում:
Ընտանիքի երեք անդամով այդ օրերին Դուբայում լինելը կկազմի մոտավորապես 1500 դոլար:
Արդիական է նաև տոնական օրերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացնելու տարբերակը: 5 օրվա համար անհրաժեշտ կլինի 250 դոլար:
Հայերի մի մասն էլ (ոչ այնքան մեծ) կգերադասի տոներն անցկացնել եվրոպական երկներում: