Ալլա Պուգաչովան` ձմեռ պապ, Ֆիլիպ Կիրկորովը` Ձյունանուշ. ինչպես են դիմավորելու Ամանորը ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WomanHit.ru-ն ներկայացնում է, թե ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ինչպես են դիմավորելու 2016 թվականը: Շատերն Ամանորի գիշերն աշխատելու են, մյուսներն էլ տոներն անցկացնելու են ընտանիքի հետ:

fabrika

«Ֆաբրիկա» խումբը ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում քրտնաջան աշխատել է և կարծում է, որ հենց Ամանորի գիշերը ևես աշխատելու են, սակայն դա աղջիկներին չի խանգարի շամպայնի բաժակ բարձրացնել և դիմավորել Ամանորը:

kak-zvezdy-otmetyat-nastupayuschiy-novyy-god_1

Եթե երգչուհի Վալերիան Ամանորի գիշերն աշխատի, ապա ամբողջ ընտանիքը պետք է նրա կողքին լինի: Երգչուհին մշտապես փորձում է այնպես անել, որպեսզի տոնական օրերը տարբերվեն նախորդ տարի ունեցած օրերից: Երգչուհին սիրում է ինչպես նվերներ ստանալ, այնպես էլ տալ: Նրա համար սիրելի նվեր կարող է հանդիսանալ որևէ կանացի աքսեսուար կամ պայուսակ և նրա մտերիմները գիտեն այդ մասին:

kak-zvezdy-otmetyat-nastupayuschiy-novyy-god_2

Նատալյա Լեսնիկովսկայայի և իր ընտանիքի համար Ամանորն առաջին հերթին տոն է երեխաների համար: Այդ պատճառով նրանց տոնածառի տակ երեխաներին մշտապես բազմազան նվերներ են սպասում: 2016թ. նա իր ամուսնու և երեխաների հետ կդիմավորի քաղաքից դուրս գեղեցիկ վայրում:

kak-zvezdy-otmetyat-nastupayuschiy-novyy-god_3

Անաստասիա Վոլոչկովան 2016 թվականը կդիմավորի Նոր տանը, որն արդեն հատուկ կահավորել և ձևավորել է տոների համար: Տանը կլինեն մի քանի տոնածառեր և վառ զարդարանք:

kak-zvezdy-otmetyat-nastupayuschiy-novyy-god_6

Նատալյա Պոդոլսկայան դեկտեմբերի 31-ի գիշերն արդեն երկու համերգի պատվեր ունի: Հունվարի մեկին նրա ամուսինը` Վլադիմիր Պրեսնյակովը մեկնելու է հյուրախաղերի, իսկ վերադարձից հետո էլ ընտանիքով կմեկնեն Ֆրանսիա:

Wx600_191378

Վերջերս էլ պարզ է դարձել, թե ինչպես են տոնական օրերն անցկացնելու Ալլա Պուգաչովան և նրա ընտանիքը: Ալլան և Մաքսիմն իրենց երեխաների համար իսկական շոու են բեմադրելու` կապիկների մոլորակի ոճով: Ալլա Պուգաչովան մտադրվել է դառնալ Ձմեռ պապ, իսկ Ֆիլիպ Կիրկորովը` Ձյունանուշ:

 




Լրահոս