
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ` դեկտեմբերի 25-ին, Կրեմլում ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տարվա ամենակարևոր իրադարձությունը, ըստ իրեն, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա տարելիցի տոնակատարությունն է եղել. գրում է Ria Novosti-ն:
«Մենք անցնող տարին ենք ամփոփում և պատրաստում հաջորդ տարվա ծրագրերի իրականացմանը:
Այս տարվա ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են եղել, բայց ամենանշանակալին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակն էր»,- ասել է Պուտինը: