
Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցի տանիքը (12 քմ) և ներսում կուտակված վառելափայտ (1 խմ):