
Լիբիայի քաղաքացիները սուր քննադատություն են արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ով հայտարարել է, որ 2011թ. հեղափոխությունը «վերջ դրեց 42 տարվա բռնատիրական ռեժիմին»:
Facebook սոցցանցում Տրիպոլիի ԱՄՆ-ի դեսպանատան էջում մեծ քանակությամբ քննադատական մեկնաբանություններ են հայտնվել՝ երկրում ԱՄՆ գործողությունների հետ կապված:
Օգտատերերը գրում են, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Լիբիան և «մահ բերել իրենց երկիր»:
Վրդովված քաղաքացիները պահանջում են դադարեցնել երկրում ռազմական հանցագործությունները և դադարեցնել ոչնչացնել այն մասը, որը մնացել է իրենց երկրից:
Որոշ օգտատերեր Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները «գաղութացման նոր ձև» են անվանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան