Ամերիկյան Արքանզաս, Թեննեսի և Միսսիսիպի նահանգներում տոռնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի. փոխանցում է ABC News-ը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ տասնյակ մարդիկ են տուժել: Վնաս է հասցվել հարյուրավոր տների, որոնցից մի քանիսն ամբողջովին փլուզվել են:
Ինչպես հայտնում է AP-ն, վերջին օրերին Միսսիսիպիի տարածքում 14 տոռնադո է գրանցվել: Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել են ամերիկյան 10 նահանգներին, ներառյալ` Միսսիսիպին, Արքանզասն ու Թեննեսին, տոռնադոյի հնարավոր առաջացման մասին:
Ակատեսները տարրերային աղետի պահը հրապարակել են YouTube-ում: