Փրկարարները անգիտակից վիճակում հայտնաբերել 75-ամյա բնակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 12-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել 75-ամյա Ս. Պետրոսյանին, ում իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս