
Այսօր Մոսկվան և Թեհրանը պատմական հնարավորություն ունեն միավորելու իրենց ջանքերը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մոհսեն Կումին. փոխանցում է Vestikavkaza-ն:
«Տասնյակ տարիներ մեր երկրների միջև համագործակցությունը կարելի է բարեկամական բնորոշել: Այդ իսկ պատճառով այսօր մենք պատմական հնարավորություն ունենք միասին պայքարել Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ»,-հայտարարել է նա:
Ընդ որում, Իրանի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանն ու Ռուսաստանը ոչ միայն ցանկություն, այլև` մեծ ներուժ ունեն արտաքին սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան