Այս հոդվածում ներկայացված վարժությունները քեզ կօգնեն ազատվել որովայնի հատվածում առկա ավելորդ ճարպերից: Շատ հաճախ այդ խնդիրները սխալ սնվելու հետևանք են: Եթե այս ամենը վերացվի, որովայնը կդառնա ավելի հարթ, իսկ ինքնազգացողությունն էլ` հիանալի:
Այս 6 վարժությունների համակարգը ձեզնից այնքան էլ շատ ժամանակ չի խնայի: Տոնական օրերին առաջ այս ամենով զբաղվելն իսկապես օգտակար կլինի. դուք կկարողանաք ոչ միայն գեղեցիկ տեսք ունենալ, այլև` սննդային բեռնաթափումներ կատարել:
Վարժություններ
Ոտքերը` կրծքավանդակի մոտ
Պառկեք մեջքի վրա: Խորը շնչեք և ոտքերը բարձրացրեք կրծքավանդակի մոտ` բռնելով դրանք ձեռքերով: Մի փոքր բարձրացրեք որովայնի ստորին հատվածը և մնացեք այդ դիրքում մեկ րոպե: Հետևեք, որպեսզի ձեր շնչառությունը հավասար լինի:
Պտույտ
Նստեք գետնին` ոտքերն առաջ մեկնած: Ծալեք աջ ոտքը, թեքվեք և ֆիքսեք այն ձախ ձեռքով: Դանդաղ աջ թեքվեք և մնացեք այդպիսի դիրքում 30 վայրկյան: Կրկնեք նույնը ձախ ոտքով:
Ճիշտ կքանստում
Ուղիղ կանգնիր և ոտքերը տարածիր ուսերի լայնությամբ: Ձեռքերը բարձրացրեք վերև և պահիր դրանք գլխավերևում: Դանդաղորեն փորձեք նստել և մնա այդ դիրքում մոտ 1 րոպե, դանդաղորեն շնչիր:
Ծալումներ
Աջ ոտքի օգնությամբ մեծ քայլ արեք դեպի առաջ, ձախը փորձեք պահել որքան հնարավոր է ուղիղ: Ձեռքերը հետ պահեք և ձգեք` մեջքը հետ գցելով: Այդ դիրքում մնացեք ոչ շատ երկար և մնացեք այդ դիրքում նաև մյուս ոտքով: Յուրաքանչյուր ոտքի համար անհրաժեշտ է 5 անգամ կրկնել վարժութունը:
Կամուրջ
Պառկեք մեջքի վրա, ծալեք ոտքերը և ձեռքերը հենեք գետնին: Նկարում պատկերված դիրքում մնացեք մեկ րոպե` չմոռանալով հավասարապես շնչելու մասին:
Ոտքերը վեր
Պառկեք մեջքի վրա և ոտքերը բարձրացրեք վերև: Պահեք դրանք ուղիղ, հենվեք մեջքի և ձեռքերի վրա: Այս դիրքում մնացեք մեկ րոպե և հետևեք շնչառությանը:
Այս վարժությունների հավաքածուն կօգնի ավելի լավ մարսել սնունդը: Այս դեպքում դուք կմոռանաք որովայնի ծանրաբեռնվածության մասին: