
Սիրիական բանակն ու աշխարհազորայինները ոչնչացրել են ահաբեկիչների ստորգետնյա քաղաքը, որտեղ նրանք թաքնվել են ռմբակոծությունների ժամանակ: 25 մ խորությամբ քաղաքում զինյալներն ունեցել են կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ. փոխանցում է Lifenews-ը:
Ահաբեկիչները ոչ միայն հանգստի և ուտելիք պատրաստելու վայր, այլև` սեփական հիվանդանոց են ստեղծել:
Դարայա մարզն առաջին անգամը չէ, որ գրավվում է, սակայն երբ զինծառայողները ներթափանցել են տարածք, փողոցներում ո’չ կենդանի, ո’չ մեռած ահաբեկիչներ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ բոլոր տներում եղել են փոսեր, որոնք տանում են դեպի իրական քաղաք:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան