«Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուրսա» ահաբեկչական խմբավորման զինյալները սկսել են հանձնել զենքերը և պատրաստվում են լքել Դամասկոսի հարավային ծայրամասերը: Զինաթափումից հետո տեղի կունենա Կադամ, Էլ-Ասալի և Հաջար էլ-Ասվադ մարզերից վիրավորների առաջին խմբի տարհանումը:
Զինյալները կլքեն 3 արվարձաններն ու Յարմուկ ճամբարը՝ Սիրիայի պաղեստինցի փախստականների ամենախոշոր ապաստանը: Հինգշաբթի Դամասկոսի հարավային արվարձաններ են ժամանել ավտոբուսներ, որոնցով մոջահեդներն ուղևորվում են Հոմս և Ռաքքա մարզեր: Ակնկալվում է, որ կտարհանվի 4,5 հազար մարդ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, Սիրիայի մայրաքաղաքի և Յարմուկի հարավային մարզերը կմաքրվեն զինված խմբավորումներից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան