
Բրիտանացի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել իր երկրպագուներին “Եվրատեսիլ-2013” երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչ փուլում քվեարկել Dorians խմբի Lonely Planet երգի օգտին:
Youtube-ում տարածվել է տեսանյութ, ուր լեգենդար ռոք-երաժիշտը կոչ է անում իր երկրպագուներին “Եվրատեսիլ 2013” մրցույթում քվեարկել իր համահեղինակած երգի օգտին:
Նշենք, որ մրցույթի երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան Մալմա շվեդական քաղաքում մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: Հայաստանը ելույթ է ունենալու մայիսի 16-ին: