Armenian text to speach

ՄԻՊ-ի աշխատակազմի անդամներն այցելել են նստացույց հայտարարած ազատամարտիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը և Պաշտպանի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը այցելեցին Ազատության հրապարակում նստացույց հայտարարած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և նրան միացած երկու տասնյակ ազատամարտիկներին:
Այս մասին հայտնում են Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմից։ 
Ինչպես պատմեցին ազատամարտիկները, նրանք ունեն բազում խնդիրներ՝ սկսկած բնակարանային ապահովման հարցից, մինչև օրենքով սահմանված կարգին համապատասխան ավճար դեղորայքի չտրամադրման խնդիրները:
Ազատամարտիկների հետ զրուցելուց և իրենց բողոքներին ու պահանջներին ծանոթանալուց հետո Պաշտպանի աշխատակիցները առաջարկեցին դիմում ներկայացնել Պաշտպանի աշխատակազմ՝ խնդիրներն առավել մանրամասն և համապարփակ ուսումնասիրման համար: Ազատամարտիկները Կառավարությանը դիմում ներկայացնելուց հետո առանձին դիմումներ կներկայացնեն նաև Պաշտպանին:



Լրահոս