
Իրկուտսկում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ հրդեհի ազդանշանի պատճառով. փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով օդանավակայանի աղբյուրին:
Ինքնաթիռում 74 ուղևոր է գտնվել:
«Աշխատել է հրդեհի ազդանշանը: Ինքնաթիռի կապիտանը որոշել է դադարեցնել թռիչքը: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Ներկա պահին ինքնաթիռը տեխզննում է անցնում»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ինքնաթիռն իրականացնում էր Բիշքեկ-Ուլան Բատոր թռիչքը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան