
Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն մեկնաբանել է Ղրիմի շրջափակման կազմակերպիչներին Թուրքիայի կողմից ռազմական աջակցությունը՝ Թուրքիայի գործողությունները հերթական «թիկունքից հարված» անվանելով. փոխանցում է «Լուրերի ռուսական ծառայություն»-ը:
«Սա հերթական հարվածն էր թիկունքից Ռուսաստանի համար: Թուրքիան ցույց է տալիս իր իրական դեմքը: Թուրքիան ցույց տվեց նաև այն ժամանակ, երբ կործանեց մեր ինքնաթիռը»,-հայտարարել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ղրիմի շրջափակման կազմակերպիչներից մեկը, Լենուր Իսլյամովը, Թուրքիան սկսել է ռազմական աջակցություն ցուցաբերել ղրիմաթաթարական գումարտակին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան