
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի չեմպիոն: Իբրահիմովիչին, սակայն, դեռ չի հաջողվել հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Դեռ հնարավորություն ունեմ նվաճելու այդ տիտղոսը: Հրաշալի թիմում եմ խաղում, և Չեմպիոնների լիգայում հաղթանակն իմ նպատակներից մեկն է: Սակայն եթե հաջողության չհասնեմ, միևնույն է, երջանիկ կլինեմ, քանի որ իմ կարիերան շատ հետաքրքրիր է ընթացել, և ես բազմաթիվ մրցանակներ ունեմ: Տեսնենք, թե ինչպես կընթանա այս մրցաշրջանը»,- նշել է Իբրահիմովիչը: